38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒ՞ր եք դուք, ո՞րտեղ եք, Արցախով մարդ դարձած ոչնչություններ

ՈՒ՞ր եք դուք, ո՞րտեղ եք, Արցախով մարդ դարձած ոչնչություններ
02.06.2023 | 16:12

Արցախով ու Արցախի համար մղված պայքարի հաշվին դեռ 90-ականներից իշխանության եկած պարագլուխներն ու նրանց նազիր-վեզիրները, ներառյալ իշխանություններն ու ընդդիմությունները, որոնք կատարյալ ոչնչություններից դարձան «իշխաններ», միլիոնատերեր ու միլիարդատերեր՝ ծծելով հայ ազգի արյունն ու քամելով Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախը) ողջ հյութը, այսօր արդեն ծպտուն անգամ չեն հանում, երբ փաստացի Արցախը պոկում են մեզնից։

Այն Արցախի, որի համար հայ ժողովրդի 90%-ից ավելին ոչ մի բան չխնայեց՝ իր 30000-ից նահատակված զավակներին ու դրանից էլ ավել հաշմվածներին ու խեղված ճակատագրերին, իր ազատություններն ու իրավունքները, իր երեխաների մութ ու ցուրտ խեղված մանկությունն ու պատանեկությունը, դիմացավ անարդարությանը, թալանին, աղքատությանը, ցրտին, մթությանը, սովին, ընկնող արկերին և այլն։

Ու՞ր եք դուք, ո՞րտեղ եք, Արցախով մարդ դարձած ոչնչություններ։ Ինքնակամ դուրս եկեք ձեր ծակերից ու բերեք ձեր լափածի մի մասը գոնե, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը, քանի որ հայ ազգը չի պատրաստվում զիջել Արցախը, այն Արցախը, որի համար նա ոչինչ չխնայեց։ Այլապես հենց հայ ազգը ուժով հանելու է ձեզ ձեր ծակերից։

Ու թող երբևէ ոչ ոք չկասկածի, որ հայ ազգը այսպես հեշտ կհանձնվի։ Պարզապես պետք է մի պահ շունչ քաշենք մեջքներիս ստացած այս ծանր հարվածներից։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ